Աֆղանստանում գրոհայինների հարձակման հետևանքով մահացել է 20 մարդ
Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքի բանտի վրա գրոհայինների հարձակման հետևանքով սպանվել է 20 մարդ, ևս 85 հոգի վիրավորվել է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հայտնի է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը։
Ըստ Նանգարհարի նահանգապետի խոսնակ Ատաուլա Հոգիանիի՝ գրոհի ընթացքում բանտարկյալները փորձել են փախուստի դիմել, բայց 700 մարդ ձերբակալվել և հետ է բերվել։
Աղբյուրի տվյալներով՝ զոհվածների թվում կան քաղաքացիական անձինք և անվտանգության աշխատակիցներ: Միևնույն ժամանակ, նշվում է, որ անվտանգության աշխատակիցները սպանել են հինգ զինյալների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան