Խաչատուրյան քույրերին արգելվել է շփվել իրար հետ
Մոսկվայի քաղաքային դատարանը արգելել է իրենց հորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին միմյանց հետ շփվել և մասնակցել որևէ հանրային միջոցառման, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով հանգուցյալի ընտանիքի ներկայացուցիչ Յուլիա Նիչենկոյի խոսքին։
«Դատարանը երկարաձգել է որոշ արգելքների ժամկետները։ Քույրերին արգելվում է մամուլի հետ շփվել, շփվել միմյանց հետ և կրտսեր քրոջ հետ: Նրանց արգելվում է նաև մասնակցել զանգվածային միջոցառումների` հանրահավաքներ, երթեր », - ասել է փաստաբանը:
Նա պարզաբանել է, որ ցանկացած խախտում կարող է հանգեցնել խափանման միջոցների խստացմանը `մինչև իսկ կալանքը։
Ավագ քույրերը մեղադրվում են իրենց հորը դիտավորյալ սպանելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի քրեական գործերը Մոսկվայի դատարաններում են
- Փաստաբանը կարծում է՝ Խաչատուրյան քույրերի գործը կքննվի դռնփակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է