Հիմա ես հասկանում եմ, թե ինչու իմ գրառումը այդքան աղմուկ բարձրացրեց Հայաստանում․ Մարգարիտա Սիմոնյան
RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքում նոր գրառում է կատարել։ Գրառման սկզբում, ինչպես գրված է, Նիկոլ Փաշինյանի 2005թ․-ի հոդվածից մեջբերում է։
«Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել և շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետևից: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև ոչինչը այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետև մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար:
Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ: Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովքն են անում մեր նախնիների»։
Այնուհետ Մարգարիտա Սիմոնյանը գրել է․ «Նենեգա՝ իմ ոսկե մեծ տատ, որը վերապրեց ցեղասպանությունը և ինձ մեծացրեց պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ակնածանքով, լավ է, դու սա չես տեսնում, սիրելիս:
Դու չգիտես, որ Հայաստանում ղեկավարման են դրել մարդու, որը քեզ, Նենեգա, քեզ, ում աչքի առաջ ամբողջ ընտանիքը կոտորվել է յաթաղանով և միայն մեծ քույրն է ինքն իրեն խեղդել, որ ողջ չընկնի յենիչերիների ձեռքը, նա քեզ մեղադրում է ցեղասպանության ու անբարոյականության մեջ։
Հիմա ես հասկանում եմ, թե ինչու իմ գրառումը այդքան աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Ես իսկապես այն հասարակության մի մաս չեմ, որը ունակ է ուրախանալ ինչ-որ մեկի իշխանությամբ, որը արհամարհում է հայոց մեծ պատմությունը, հայհոյում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:
Խայտառակ և մանկուրտ: Իմ Նենեգան կթքեր նրա աչքին:
Ամոթ»,-գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
'Давайте прекратим восхвалять наших предков и зададим себе очень прагматичный вопрос: а что завещали нам эти предки, что...
Posted by Margarita Simonyan on Monday, August 3, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան