ՊՆ-ն՝ թուրքական կործանիչների Հայաստանի սահմանին մոտենալու լուրերի մասին
Օդային իրադրության վերաբերյալ շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով Avia.pro-ի հրապարակմնաը։
Հիշեցնենք, որ այս կայքը գրել էր՝ թուրքական F-16 կործանիչները թռիչք են իրականացրել Հայաստանի մայրաքաղաքից այնպիսի հեռավորություն վրա, որի դեպքում հնարավոր է օդային հարված հասցնել։
Ըստ աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 2-ին։
«Մի քանի ժամ առաջ թուրքական կողմն իրականացրել է հերթական շատ վտանգավոր պրովոկացիան՝ ուղարկելով F-16 կործանիչներն ուղիղ Երևանի ուղղությամբ»,- գրում է կայքն ու մանրամասնում, որ երկու մարտական ուղղաթիռները եղել են Երևանից 56 կմ հեռավորության վրա, ինչը Թուրքիայի ռազմաօդային զինված ուժերում ավիացիոն հրթիռների խոցման շառավիղն է։
Կործանիչները վերադարձել են, ըստ աղբյուրի, ակնհայտ է, որ գործարկվել է Հայաստանի մայրաքաղաքին հարված հասցնելու սցենար։
Ըստ աղբյուրի, թուրքական մեկ զույգ կործանիչ էլ թռիչք է իրականացրել Ադրբեջանի օդային տարածքում, սակայն դրանով սադրանքը չի վերջացել, Հայաստանի սահմանների մոտ նկատվել են Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն չորս ուղղաթիռներ, որոնք մոտեցել են Հայաստանի սահմանին, սակայն չեն խախտել սահմանը՝ գիտակցելով, որ զինվորականներն ահապաղ կրակ կբացեն ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական ուղղաթիռների ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններն անցկացվում են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Զորավարժությունները նախատեսված են Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում:
Զորավարժությունների մասին հայտարարվեց Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ հուլիսի 12-ին Ադրբեջանի սկսած և ձախողած ռազմական գործողություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան