Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ծանր հիվանդ է․ԶԼՄ-ներ
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը ծանր հիվանդացել է այս տարվա հունիսին Գերմանիա այցելելուց հետո: Այս մասին հայտնում է Passauer Neue Presse հրատարակությունը՝ հղում անելով նրա կենսագրագետ, գերմանացի լրագրող Պիտեր Զիվալդին:
Նշվում է, որ բժիշկները ախտորոշել են դեմքի բորբոքային հիվանդություն, նա շատ թույլ է: Այս մասին Զիվալդը իմացել է, երբ շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, նա Հռոմում ներկայացրել է կենսագրությունը՝ նվիրված Բենեդիկտոս XVI- ին:
Հայտնի է, որ հունիսին Հռոմի պապը այցելել է իր ավագ եղբորը՝ 96-ամյա քահանա Գեորգ Ռատցինգերին, որը մահացել է ծանր հիվանդությունից հետո:
Հրապարակման համաձայն, Բենեդիկտոս XVI-ն արդեն պատրաստել է կտակը, որը կհրապարակվի նրա մահից հետո: Նա ցանկանում է թաղվել Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի նախկին գերեզմանում՝ Սուրբ Պետրոսի տաճարի տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան