ԱՀԿ-ն կարծում՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսոսը տեղեկացրել է, որ ներկայումս չկա կորոնավիրուսների դեմ կատարյալ միջոց, և այն կարող է երբեք էլ չլինել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մի շարք պատվաստանյութեր այժմ գտնվում են երեք փուլանոց կլինիկական փորձարկումների մեջ, և մենք հուսով ենք, որ կունենանք մի քանի արդյունավետ պատվաստանյութեր, որոնք կարող կանխել մարդու վարակումը», - ասել է նա։
Այնուամենայնիվ, ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտնել է, որ այս պահի դրությամբ իդեալական միջոց չկա, և կարող է երբեք լինել։ Նա հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ վարակի տարածումը կանխելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19- ի համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում արդեն իսկ հայտնաբերվել է վարակի ավելի քան 17,6 միլիոն դեպք, մահացել է մոտ 680 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիկ Բակունց. Վաղ է խոսել Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին, առաջին ալիքը դեռ չի վերջացել
- Իրանում կորոնավիրուսի մահվան դեպքերը եռակի անգամ ավելի են, քան նշվում են․ BBC
- Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 18 միլիոնը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում