Microsoft-ը հաստատում է, որ բանակցություններ է վարում TikTok-ը գնելու մասին
Microsoft ընկերությունը հաստատել է, որ բանակցություններ է վարում ԱՄՆ-ում չինական «TikTok» հավելվածը գնելու մասին: Այս մասին գրում է Euronews-ը։
Բլոգում գրառման մեջ ընկերությունն ասել էր, որ տեսանյութերի տարածման ծրագիրը ձեռք բերելու շուրջ քննարկումները կշարունակվեն՝ Microsoft-ի գործադիր տնօրեն Սատյա Նադելայի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի արդյունքներով:
Այս հայտարարությունն արվում է այն բանից հետո, երբ ուրբաթ Թրամփը սպառնաց արգելել հավելվածը Միացյալ Նահանգներում՝ վարչակազմի պաշտոնյաների կողմից վերջին շաբաթներին բարձրաձայնվող անվտանգության մտահոգությունների պատճառով:
Microsoft-ը նշել է, որ պարտավորվում է ձեռք բերել TikTok-ը «անվտանգության ու Միացյալ Նահանգներին տնտեսական օգուտներ բերելու համար», հավելելով, որ ընկերությունը կապահովի, որ «TikTok-ի ամերիկյան օգտատերերի բոլոր անձնական տվյալները կմնան Միացյալ Նահանգներում»:
Նշենք, որ ԱՄՆ-ը կարծում է, որ չինական հավելվածն օգտատերերի տվյալները տրամադրում է Չինաստանի կառավարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Microsoft-ը ցանկանում է գնել TikTok-ը
- ԱՄՆ-ում հաստատվել է TikTok-ը պետական մարմինների համար արգելելու նախաձեռնությունը
- Սեուլը տուգանում է TikTok-ին՝ երեխաների տվյալները հավաքելու և փոխանցելու համար
- ԱՄՆ-ն կարգելափակի «TikTok»-ը
- Հնդկաստանում արգելել են TikTok-ը
- TikTok –ն ավելացնում է «ծնողական վերահսկողություն» գործիքը