Դավիթ Խաժակյան. Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է Մաշտոցի պուրակում ծառերը հատելուն ու սրճարանի շինարարությանը, բացատրել, թե ինչու հրամ դրա ու այլ վիճահարույց նախագծերի շուրջ աղմուկ չկա։
Նա գրում է.
«Այսօր արդեն շատերն են նկատել, որ Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն: Վաղը կնկատեք հսկայական բարձրահարկ շենքը, որը Մարությանը թույլատրել է կառուցել բակային տարածքի մեջտեղում` Մաշտոցի պուրակից մի քանի մետր այն կողմ:
Մյուս օրն էլ կարծում եմ շատերը կնկատեն, որ շինարարություն է իրականացվում օղակաձև զբոսայգում, որի լուսանկարը արել եմ դեռևս նախորդ տարվա ավարտին:
Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա: Քանի որ երբեմնի խնդիրներ բարձրաձայնողները, տրակտորի դիմացը փակողները այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են: Հիմա իրենց ժամանակն է»։
Հարակից հրապարակումներ`
- Սոֆյա Հովսեփյան. Պարոն Մարության, Մեշչյան, ես ավելին էի սպասում ձեզանից
- Մաշտոցի պուրակում սրճարանի տարածքն ազատում են ծառերից
- Ավագանու ընդդիմադիր անդամը քաղաքապետարանին պաշտպանում է «Իմ քայլ»-ի անդամից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան