Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ
Ֆինլանդիայի 34-ամյա վարչապետ Սաննա Մարինն ամուսնացել է։ Նրա ընտրյալը ֆուտբոլիստ Մարկուս Ռայկկոնեն է, ում հետ վարչապետը հանդիպել է շուրջ 16 տարի, փոխանցում է «Միր 24»-ը՝ հղում տալով երկրի կառավարության պաշտոնական կայքէջին։
Պսակադրությունը տեղի է ունեցել նախօրեին, արարողությանը մասնակցել է 40 հոգի՝ միայն ընտանիքի անդամներն ու զույգի ընկերները: Նորապսակ զույգը 2.5 տարեկան դուստր ունի։
Սաննա Մարինը վարչապետ է դարձել 2019 թվականի դեկտեմբերին: Նրա թեկնածությանը աջակցել են 99 պատգամավորներ, 77 հոգի էլ դեմ է քվեարկել: Նա ոչ միայն ամբողջ աշխարհի մասշտաբով ամենաերիտասարդ վարչապետն է, այլ նաև երկրի պատմության մեջ երրորդ կինն է, որ զբաղեցնում է այս պաշտոնը: