Ադրբեջանն անցել է խիստ կարանտինային ռեժիմի
Ադրբեջանի իշխանությունները երկրի 13 քաղաքներում և շրջաններում մինչև օգոստոսի 31-ը երկարաձգել են խիստ կարանտինը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մինչև օգոստոսի 31-ը` ժամը 00: 00-ն, խստացված կարանտինային ռեժիմ կկիրառվի Բաքվի, Ջալիլաբադի, Գյանջայի, Մասալլիի, Մինգեչաուրի, Սումգայիթի, Եվլախի, Ապշերոնի, Բարդայի, Գորանբոյի, Գոյգոլի, Խաչմազի, Սալյանի շրջաններում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սահմանափակումները նախատեսում են հանրային տրանսպորտի գործունեության դադար՝ հանգստյան օրերի ընթացքում: Խոշոր առևտրի կենտրոնները և կմնան փակ՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների, ռեստորանների և սրճարանների, թանգարանների և դրանցում գործող ցուցասրահների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա