Հենրիկ Բակունց. Վաղ է խոսել Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին, առաջին ալիքը դեռ չի վերջացել
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը վաղ է համարում խոսել Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին։
«Առաջինը դեռ չի վերջացել, հանրապետությունը չի գտել այն միջոցները, որով հնարավոր է կանխել հիվանդությունը»,-ասաց նա «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած մամուլի ասուլիսում։
Պրոֆեսորը հիշեցրեց, որ աշնանը շնչառական վարակիչ հիվանդությունները սրվում են, տարածվում, սակայն նախորդ տարիներին մահվան ավելի մեծ թիվ է գրանցվել։
«Մահվան դեպքերը եղել են ոչ թե վարակիչ հիվանդություններից, այլ դրանց հետևանքով առաջացած բարդություններից։ Հիմա մեզ համար մութ է, թե ինչ բարդություններ է զարգացրել կորոնավիրուսը հիվանդների մոտ, որը հնարավոր լինի կանխարգելիչ միջոցառումներով վերացնել։ Սակայն ես նման միջոցառումներ, որպես բժիշկ, չեմ տեսնում։ Ամենամեծ հզոր զենքը, որ ունենք, ամեն մարդու սեփական իմունային համակարգն է, որի օգնությամբ ցանկացած վիրուս կարելի է կանխարգելել։ Ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով»,-նշեց բանախոսը։
Պրոֆեսորն ընդգծում է՝ պետք է ամեն բան անել իմունային համակարգի ամրապնդման համար։
«Միջոցներ շատ կան՝ սկսած շատ հասարակներից, բայց ոչինչ չի արվում։ Ամբողջ աշխարհում երկրորդ ալիքի մասին խոսակցությունները, իմ կարծիքով, այս ծրագրի մի մասն է, որպեսզի մոտեցնեն պատվաստումների գաղափարը»,-կարծիք հայտնեց Բակունցը։
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Արտակ Թովմասյանն ամփոփեց «Միասին մենք կարող ենք» բարեգործական ծրագրի արդյունքները, ասաց՝ իրականացրել են իրենց առաջև դրած նպատակները բավարարել են բժշկական սարքավորումներ նվիրաբերելու վերաբերյալ բոլոր հայտերը։
Թովմասյանի խոսքով, իրենց բարեգործական ծրագրերը շարունակական են լինելու։ Պատրաստվում են կազմակերպել ու անցկացնել միջազգային մակարդակի միջոցառում, որի արդյունքում հավաքագրված գումարներն այս անգամ էլ կտրամադրվեն առողջապահական համակարգին՝ ի նպաստ ժողովրդի։
«Ես կարող եմ ասել, որ փայլուն արդյունքներ ունեցանք։ Բժշկական պարագանները, որ կարողացանք հիմնարկներին տրամադրել, շատ կարևոր դերակատարություն կունենան դրանց գործունեության համար»,-ասաց Բակունցը՝ զարմանք հայտնելով, որ առողջապահական հիմնարկները մինչ այդ չեն ունեցել անհրաժեշտ պարագանները։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Թովմասյան. Այս թվերը ցույց են տալիս մեր բարեգործական ծրագրի ակտուալությունը
- «Թովմասյան» բարեգործական հիմադրամն աջակցություն է տրամադրել Մարտակերտի շրջանային բուժմիավորմանը
- Բարեգործական ծրագրով Արցախում է «Թովմասյան» հիմնադրամի պատվիրակությունը
- Հիմնադրամի խողովակներով Արցախում մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացվել․ Արտակ Թովմասյան
- «Թովմասյան» հիմնադրամը նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել ՀՀ զինված ուժերին
- «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը բիոքիմիական լաբորատորիայի անալիզատոր է նվիրել ոստիկանությանը
- «Թովմասյան» հիմադրամը Գյումրու ինֆեկցիոնին տրամադրել է իմունոֆերմենտային ախտորոշիչ սարք և պացիենտ մոնիտոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան