Մոսկվա-Երևան չվերթների տոմսերն ազատ վաճառքի են հանվել
Առաջիկա օրերին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից մի քանի թռիչքներ կիրականացվեն դեպի Երևան ու Գյումրի։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հրապարակել է նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը, ըստ որի
.Մոսկվա-Գյումրի – 03․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին)
.Մոսկվա –Երևան – 04․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին)
.Մոսկվա – Գյումրի – 05․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին)
.Մոսկվա –Երևան – 06․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին)
.Մոսկվա – Երևան - 08․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին)
«Չվերթների տոմսերը ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, սկսած՝ հուլիսի 31–ից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։
Տոմսի արժեքը՝ 14 հազար700 ռուբլի։ Չվերթների հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին»,- նշում են դեսպանատնից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան