Արայիկ Հարությունյանը խոսելու՞ է վերջապես գիտական հանրույթի առջև. Վահե Սարգսյան
Վերջապես մի «պատասխան» կամ պարզաբանում. շնորհակալություն տիկին Մարիա Կարապետյանին՝ մեր բացահայտումերն առ այն, որ չափորոշիչների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը տարիներով կապված է եղել թուրքական շրջանակների հետ, թուրքական ֆոնդերի, թուրք պատմաբանների ու մասնագետների հետ տարիներով մշակել է կրթական չափորոշիչներ, հրատարակել ձեռնարկներ և այլն, ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Վահե Սարգսյանը։
«Մարդիկ կարող են թաքուն ափսոսալ կամ էլ չհավատալ,բայց այլևս որևէ մեկը չի կարող բարձրաձայնել, որ իրեն «Վարդավառի գույներով» մշտապես ներկայացրած Լիլիթ Մկրտչյանը որևէ կապ չէր կարող ունենալ սորոսական շրջանակների, Թուրքիայի խոշորագույն ֆոնդերի հետ կամ ֆինանսավորվել դրանցից:
Եթե տիկին Մարիան մի քիչ էլ իրեն նեղություն տա և նեկայացնի, թե ի՞նչ են զետեղել իր կողմից հմտորեն թաքցրած Թուրքիայի խոշորագույն «Պատմություն» հիմնադրամի ծրագրերով և դրամաշնորհներով հրատարակված «Պատմության ուսուցումը Հայաստանի և Թուրքիայի դպրոցներում․ քննադատություն և այլընտրանքի առաջարկներ», «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» գրքերում, այլևայլ ձեռնարկներում և մոդելային դասերում,այդ ի՞նչ մոնիթորինգ են արել
այդ ընթացքում Հայաստանի դասագրքերում, որի արդյունքները ներկայացրել են նաև Ստամբուլում՝ այդ նույն «Պատմություն» հիմնադրամում՝ «Ազգայնականությունը եւ սեքսիզմը պատմության դասագրքերում Թուրքիայում եւ Հայաստանում» վերնագրով զեկույցում, այդ ի՞նչ թշնամի կերպարների են մարտահրավեր նետել դրանցում, ինչպիսի՞ «տրանսֆորմացիաների են ենթարկել հայ-թուրքական կոնֆլիկտը», այն է՝ Հայոց ցեղասպանության խնդիրը և այլն,արագորեն կամբողջանար այն փաթեթը, որով պետք է լրջորեն զբաղվի հայրենական ԱԱԾ-ն։
Կրկին հարցեր. եթե թուրքերը լիարժեքորեն ընդունել են Ցեղասպանության իրողությունը, եթե խոնարհվել են հուշակոթողի առջև, ապա այսօր կիրառվող Հայոց պատմության դասագրքերի մեջ այդ ի՞նչը դուր չի եկել թուրքերին, այդ ի՞նչ թշնամական կերպարների են մարտահրավեր նետել, որի մասին նշված է թուրքական հիմնադրամի դրամաշնորհի մեջ, այդ ի՞նչն են քննադատել թուրքերը և ի՞նչ այլընտրանքային չափորոշիչներ են առաջարկել, որոնց մշակման ուղղությամբ թուրքերի հետ տարիներով աշխատել են Մարիան ու Լիլիթը, կարո՞ղ ենք առավել մանրամասն տեղեկանալ այս մասին:
Ամեն պարագայում՝ երկար չենք կարող սպասել, և շուտով կներկայացնենք այդ տեքստերում տեղ գտած հայրենադավ մի շարք դրույթներ, և գիտակից հանրույթի համար պարզ կդառնա, թե ինչպիսի «բարի թուրքեր» են թրծել մեր աղջիկներին՝ չափորոշիչների մշակման գործում (կարիք կա՞ հիշեցնելու, որ դրանց շարքում են նաև թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները), աղջիկներ, ովքեր, իրենց հերթին, ԿԳՄՍՆ-ի հանցավոր միջնորդությամբ դրանք դարձրել են ՀԱՅ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ:
Հ.Գ. Արայիկ Հարությունյանը խոսելու՞ է վերջապես գիտական հանրույթի առջև, թե՞ սա էր ողջ «պարզաբանումը» ոմն պատգամավորի կողմից»,- գրել է Վահե Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան