18:54 03/08/2020 Հայաստան

Վիկտորիա Պողոսյանը՝ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի  նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։ Այս մասին հայտնում են  ՀՀ ԲՏԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել  և շոշափելի հաջողություններ է արձանագրել։

Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում  ևս նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։
Վիկտորիա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի վարչությունը։ Նա նաև ընդգծել է՝ առջևում դեռ շատ ծրագրեր ու անելիքներ կան, որոնց իրագործման ուղղությամբ համատեղ ջանքեր կներդրվեն։

Նախարար  Հակոբ Արշակյանը  խոսել է նաև միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու հնարավորությունների մասին։ Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է  կախված, թե Հայաստանն ապագայում  կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։

«Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են կատարում և առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։
 
Վիկտորիա Պողոսյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

07.03.1982թ., ք. Երևան

Կրթություն

1998-2003թթ. - Հայաստանի   պետական   տնտեսագիտական   համալսարան, մագիստրոսի   աստիճան, Ֆինանսներ   և   ապահովագրութուն   ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

31.06.2020թ.- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
02․2020 - 06.2020թթ. - ՀՀ   ԲՏԱ   նախարարություն, Ծրագրերի   կառավարման   վարչության   պետ
01.2020 - 02.2020թթ. - ՀՀ   ԲՏԱ   նախարարություն, ՏՏ   կրթության   նախագծերի   փորձագետ  
11.2018 - 12.2019թթ. -  «Դիջիթեյն»   ՍՊԸ, գործառնական   տնօրենի   տեղակալ   կոմերցիոն   գծով   
03.2016 - 11.2018 թթ. - «Ինգո   Արմենիա»   ԱՓԲԸ, Հատուկ   նախագծերի   ղեկավար  
08.2013 - 03.2016թթ. - INDITEX   /Fawaz   Alhokair   Group   Fashion   Retail, ZARA   Հայաստան   բրենդի   մենեջեր   
08.2012 - 08.2013թթ. - INDITEX   /Fawaz   Alhokair   Group   Fashion   Retail, ZARA   Հայաստան   բրենդի   մենեջերի   տեղակալ  
01.2012 - 08.2012թթ. -  «Սոֆթ   կոնստրակտ» ՍՊԸ, վաճառքների   և   մարքեթինգի   բաժնի   ղեկավար  
06.2011 - 01.2012 թթ. - «Գրանդ   Սպորտ»   կենտրոն - հաճախորդների   սպասարկման   բաժնի   ղեկավար/ գործադիր  տնօրենի   տեղակալ  
11.2010 - 06.2011թթ.  -«ԱՅԲ»   կրթական   հիմնադրամ, հասարակայնության   հետ   կապերի   համակարգող  
05.2008 - 05.2009թթ. -  «Նորվիկ»   ՈւՎԿ   ՓԲԸ, հասարակայնության   հետ   կապերի   և   մարքետինգի   մենեջեր
02.2006-05.2209թթ. - «Հայաստանի   ձիասպորտի   ֆեդերացիա»   ՀԿ, գործադիր   տնօրենի   օգնական
01.2005-07.2007թթ. -  EBRD   TAM-BAS   fashion   umbrella   brand   զարգացման   նախագիծ, մարքեթինգի   խորհրդատու

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}