
«Տավուշում մարդիկ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»
Տավուշի համայնքներում հրետակոծությունից ավերված կամ վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտելու են հնարավոր ամենասեղմ ժամկետներում։ Խոստումը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ:
Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ:
Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Այգեպարում հրետակոծված տներից մի քանիսն արդեն վերականգնված են
- Հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով
- Գլխավոր դատախազությունը հրապարակել է թշնամու կրակից կրած վնասները