Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 18 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 18 միլիոնը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Վերջին տվյալների համաձայն, աշխարհում, ընդհանուր առմամբ, գրանցվել է հիվանդության 18, 017, 556 դեպք։ Ամբողջ ժամանակահատվածում մահացել է 687, 930 մարդ, վերականգնվածների թիվը 10, 649,108 է:
Դեպքերի մեծ մասը հաստատվել է ԱՄՆ-ում ՝ 4,4 միլիոն, այստեղ հիվանդության հետևանքով մահացել է 154 հազար մարդ։ Երկրորդ տեղում Բրազիլիան է, ապա Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան:
Կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը հաստատվել է 2019 թվականի դեկտեմբերի ամսին, Չինաստանի Ուհան քաղաքում։ Ինչպես պարզվել է, հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսի նոր տեսակ է, որի առաջացրած հիվանդությունը պաշտոնապես անվանվել է COVID-19: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեց համաշխարհային համաճարակի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը կարող էր անցնել մարդկանց դեռ ութ տարի առաջ
- Որոշվել է ջրում կորոնավիրուսի կենսունակության ժամանակահատվածը
- Կորոնավիրուսի պատճառով Մեքքան այս տարի կընդունի միայն 10 հազար ուխտագնացի
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում