Հայ պատմաբանները գաղտնիության պայմաններում կապի մեջ են եղել թուրք պատմաբանների հետ. Աշոտ Մելքոնյան
«Եվրոպական զանազան կառույցներ, տասնամյակներ շարունակ, թուրքերի հետ համատեղ համագործակցելով, փորձում են մեզ ներքաշել տարբեր ծրագրերի մեջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատմաբան Աշոտ Մելքոնյանը։
Նրա խոսքով, եվրոպական կառույցները փորձում են մեր թշնամու կերպարը մեզանում մեղմել, և արդյունքում հաշտեցնել կողմերին։
«Բայց ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ։ Գերմանիան իր մեջ ուժ գտավ և պաշտոնապես ճանաչեց հրեաների Հոլոքոստը, իսկ Թուրիան դեռ մեզ է մեղադրում թուրքական ցեղասպանության մեջ։ Սա հերթական լարված թակարդ է, որի մեջ մենք ցավոք հայտնվեցինք։
Նա նշեց նաև, որ հայկական կողմը բացի այս ծուղակը, այլ ծուղակներում էլ է հայտնվել.
«Անկախության հռչակումից հետո, երբ շատ երկրներ մեկը մյուսի հետևից ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, թուրքական կողմը 90-ական թվականների վերջին օրակարգ բերեց այսպես կոչված «հայ-թուրքական հաշտեցման» հանձնաժողովների գործունեությունը։ Սա զոհի և ոճրագործի հաշտեցման խնդիր ուներ։ Հանձնաժողովի անունն իսկ ամոթալի էր։ Մեր իշխանությունները թաքցնում էին, որ իրենք պաշտոնապես մասնակցում էին այդ բանակցություններին։
ԱՄՆ-ում այդ բանակցությունները ընթացան 90-ականների վերջից մինչև 2003 թվականը, երբ հայկական կողմը ներքաշվեց այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ կարող է հավուր պատշաճի թուրքական կողմին ապացուցել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Սակայն թուրքական կողմը փորձեց մեզ համար նոր ծուղակներ լարել, և դրա հետևանքով հայկական կողմը ուշացած դուրս եկավ այդ ծրագրից։
Հաջորդ ծուղակը, որ թուրքերը մեզ համար պատրաստեցին, դրանք հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրություններն էին, բոլորդ հիշում եք հայ հասարակության խռովքը, և, բարեբախտաբար, այդ չարաբաստիկ արձանագրությունները, որոնք ստորագրված էին, դուրս մնացին օրակարգից»։
Նա նշեց, որ իր համար շատ ցավալի է, որ իր գործընկերներից մի քանի երիտասարդ պատմաբաններ, որոնք նաև իր ուսանողներն են եղել, հայտնվել են այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ բարի գործ են անում՝ փորձելով հաշտեցնել հայերին և թուրքերին։
«Մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք եղել և շարունակում ենք այդպիսին մնալ, բայց պետք է զգույշ լինենք, որ ծուղակներում չհայտնվենք»,- նշեց նա։
Աշոտ Մելքոնյանը տեղեկացրեց, որ հայ պատմաբանները որ գաղտնիության պայմաններում կապի մեջ են եղել թուրք պատմաբանների և քաղաքական գործիչների հետ։
«Արդյունքում՝ մենք ունեցանք 2017 և 2019 թվականներին վերահրատարակված երկու գրքեր, որոնցում խոսվում են Հայաստանում և Թուրքիայում պատմության չափորոշիչների մասին։ Ամենասարսափելին այն է, որ հայկական կողմը մեզ մեղադրում է ազգայնականության, ֆեմինիզմը շրջանցելու և զանազան այլ մեղքերի, նաև ռազմաշունչ պահվածքի և այլնի համար»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մի օր էլ այս քայլող պարոններն ու տիկնայք կարող են Արարատը վերանվանել Ագրիդաղ. Շարմազանով
- Արայիկ Հարությունյանը խոսելու՞ է վերջապես գիտական հանրույթի առջև. Վահե Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան