ԱՄՆ-ը ցանկանում էր ամբողջովին արգելափակել «TikTok»-ը, և ոչ թե ստիպել վաճառել այն
Չինական «TikTok» սոցիալական ցանցի հիմնադիր Ժանգ Յիմինգն ասել է, որ ԱՄՆ իշխանությունների վերջնական նպատակը երկրում սոցիալական ցանցն ամբողջությամբ արգելափակելն էր, այլ ոչ թե սեփականատերերին ստիպել վաճառել բիզնեսը Միացյալ Նահանգներում գործող ամերիկյան ընկերություններից որևէ մեկին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ ներկայացնելով ընկերության աշխատակիցներից մեկի գրած նամակը։
Նշվում է, որ նամակում մասնավորապես գրված է եղել՝ ԱՄՆ գործելաոճը սխալ է ընկալվել և տվել է տարակարծությունների տեղիք։
«Խնդիրն այն չէ, որ ամերիկյան «CFIUS»-ը (Միացյալ Նահանգների արտաքին ներդրումների հանձնաժողով), ազգային անվտանգության սպառնալիքների պատրվակով, «TikTok»-ին ստիպում է վաճառել ԱՄՆ-ի բիզնեսի միավորը ամերիկյան ընկերությանը», - նշել է սոցցանցի հիմնադիրը:
Այնուամենայնիվ, սոցցանցի հիմնադիրը վստահ է, որ ԱՄՆ-ը պարզապես ցանկանում էր արգելափակել «TikTok»-ը, ուրիշ ոչինչ։
«Ես լիովին հասկանում եմ, որ մարդիկ շատ մեծ ակնկալիքներ ունեն չինական ընկերությունների համաշխարհային շուկա մուտք գործելու հետ կապված, բայց նրանք չունեն ամբողջական և հավաստի տեղեկատվություն: Բացի այդ, ամերիկյան կառավարության բազմաթիվ գործողություններ առաջացնում են հասարակական զայրույթ, և ԱՄՆ-ն էլ իր հերթին է մեզ քննադատում»,- ասել է Ժանգ Յիմինգը։
Ինչ վերաբերում է լայն հասարակության կողմից սոցցանցի թվացյալ վտանգավորության ընկալմանը, ապա Յիմինգը նշել է, որ թյուրիմացությունն ունենալու է կարճաժամկետ ազդեցություն ընկերության հեղինակության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Microsoft-ը ցանկանում է գնել TikTok-ը
- ԱՄՆ-ում հաստատվել է TikTok-ը պետական մարմինների համար արգելելու նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան