Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ու ԵՄ-ում ՀՀ նոր դեսպան
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Աննա Աղաջանյանին Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար նշանակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Աննա Աղաջանյանին նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել):
Աննա Աղաջանյանը ծնվել է 1970թ․-ի մայիսի 12-ին։ Աղաջանյանը 2016-2018թթ․-ներին Մալայզիայում ՀՀ դեսպանն էր։ 2018-2020թթ․-ներին ԱԳ նախարարի խորհրդականը։ Ունի Արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։