Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ՀՀ ԱԳՆ
Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։
Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի»,- գրել է Աննա Նաղդալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է Նազար Նաջարյանը
- Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին