Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է Նազար Նաջարյանը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նաև լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։ Այս մասին գրում է «Արևելք» պարբերականը։
Նա «Փաղանգավոր» կուսակցության անդամ էր, վերջին շրջանում կուսակցության քարտուղարը։
Հիշեցնենք, որ այսօր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնից ոչ հեռու՝ նավահանգստային գոտում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, վերջին տվյալներով տասը մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ։
Ականատեսների փոխանցմամբ, պայթյունին հաջորդած ուժեղ ալիքից կոտրվել են պատուհանները, փլուզվել պատշգամբները։
Տեղի ունեցած ուժեղ պայթյունը ցնցել է գետինը, մարդիկ մտածել են՝ երկրաշարժ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին