Գերմանացի բժիշկները կարծում են, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն արդեն սկսվել է: Այս մասին հայտարարել է գերմանացի բժիշկների ասոցիացիայի նախագահ Մարբուրգեր Բունդ Սյուզաննա Յոնան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք արդեն վիրուսի տարածման երկրորդ ալիք ենք ապրում », - ասել է Յոնան ՝ նշելով, որ այն ավելի թույլ է, քան մարտ-ապրիլ ամիսներին տարածված առաջին ալիքը: Այնուամենայնիվ, բժշկի խոսքով, հիվանդության նոր դեպքերի թիվը հետևողականորեն աճում է։
«Սա մեծացնում է այն վտանգը, որ մենք բաց ենք թողնում այն հաջողությունները, որոնք մինչ այժմ ձեռք են բերվել Գերմանիայում», - նախազգուշացրել է փորձագետը։
«Marburger Bund»- ի նախագահը հավաստիացրել է, որ գերմանական կլինիկաները պատրաստ են կորոնավիրուսի երկրորդ ալիքին, քանի որ համաճարակի ընթացքում դրնք աստիճանաբար զարգացել են:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում կենդանի համերգի ժամանակ «կորոնավիրուսային փորձ» կանցկացվի
- Գերմանիայում մսամթերքի վերամշակման գործարանում 1029 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին