Թուրքիայում ծեծի են ենթարկել ուկրաինացի մոդելին
24-ամյա ուկրաինացի մոդել Դարիա Կիրիլյուկը ծեծի է ենթարկվել Թուրքիայում: Ըստ Դարիայի, նա և իր ընկերները տուժել են Մոմո լողափի անվտանգության աշխատակիցների կողմից։ Այս մասին գրում է MigNews-ը։
Ինչպես ասել է տուժողը, նա ընկերների և երիտասարդի հետ հանգստանալիս է եղել Չեմշեի լողափում, որտեղ բախում է տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ: Ծեծկռտուքի ժամանակ մոդելը ևս հարված է ստացել դեմքին:
Տուժողը չի նշել, սակայն, դեպքի պատճառները, բայց նա արդեն դիմել է ոստիկանություն։
Նշվում է, որ լողափի ղեկավարությունը կտրականապես հրաժարվում է տրամադրել տեսախցիկների տեսանյութերը, քանի որ «նրանք թաքցնելու բան ունեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան