Իտալիայում հաստատվել է COVID-19-ի 1.5 մլն դեպք
Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ 1.5 մլն դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով իտալական մամուլին։
Նշվում է, որ ներկայացված թիվը վեց անգամ ավելին է, քան պաշտոնական տվյալները: Նման տարբերվող գնահատականները բացատրվում են նրանով, որ նախկինում տվյալները հաշվարկվել են միայն կատարված թեստերի արդյունքների հիման վրա: Այժմ բժիշկները ստուգել են բնակչության մոտ հակամարմինների առկայությունը, ինչը ցույց է տալիս՝ մարդը վարակված եղել է կորոնավիրուսով, թե ոչ։
Անցկացված հետազոտությանը մասնակցել է 65 հազար մարդ, արդյունքում պարզվել է՝ նրանցից 2,5%-ը կորոնավիրուսի հակամարմիններ ունի:
Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսից ծանր հարվածներ ստացած երկրներից մեկն է: Վիրուսը ամենից շատ տարածվել է երկրի հյուսիսում:
Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսի նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը հասել է 18 միլիոնի, մահացել է ավելի քան 700 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում նուդիստներին տուգանել են 3 հազար եվրոյով՝ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար
- ԱՀԿ-ն գնահատել է 2019-ի դեկտեմբերին Իտալիայում կորոնավիրուսի առկայության մասին վարկածը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան