Մարուքյան. Ջավադյանը խոստացել էր, որ «Հայինկասացիայի» ոչ մի աշխատող գործազուրկ չի մնա, մինչդեռ հակառակն է
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըւ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նշում է՝ խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում։
«Արդյունքում երկարամյա փորձ ունեցող հմուտ մասնագետներ և ուղղակի քաղաքացիներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ապահովել են իրենց ընտանիքների ապրուսը, մնում են առանց աշխատանքի»,-ընգծել է խմբակցության ղեկավարը։
Պատգամավորը կառավարության ղեկավարին մասնավորապես հարցրել է, թե ո՞րն է եղել լուծարման պատճառը, ո՞ր փուլում է գործընթացը, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում լուծաված ընկերության աշխատակիցների խախտված իրավունքների վերականգնման համար, ի՞նչն է պատճառը, որ Երևան ինկասացիան չի աշխատել ։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. 270 միլիոն ՀՀ դրամի չարաշահում Հայինկասացիայում
- Փաստաբանը դիմել է Փաշինյանին՝ «Հայինկասացիա»-ում ստուգումներ նշանակելու խնդրով
- Փաստաբան. Հայինկասացիայի աշխատակիցներին պակաս են վճարել
- Հայինկասացիայի 200 աշխատակիցներ կդառնան գործազուրկ. «Մեզ խաբել են»
- Կոչուբաև. «Հայինկասացիա»-ն տրվել է Խաչատուր Սուքիասյանին, իսկ աշխատակիցները կմնան անգործ