Գիտնականները նախազգուշացնում են Մեծ Բրիտանիայում COVID-19-ի ավելի հզոր ալիքի մասին
Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մեծ Բրիտանիայում այս ձմեռ կարող է կրկնակի ուժեղ լինել, եթե իշխանությունները աշնանը վերաբացեն դպրոցները, և չներդնեն ավելի արդյունավետ թեստավորման և վերահսկման համակարգ: Նման եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի հետազոտողները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Աշուն-ձմեռ շրջանում կորոնավիրուսի տարածման համար գիտնականները մշակել են վեց տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով, թե ինչպես կբացվեն դպրոցները `լրիվ դրույքով, թե՞ մասնակի, ինչպես նաև հաշվի առնելով շաբաթվա տարբեր օրերին աշակերտների կողմից դպրոց հաճախելու բաշխումը:
Մեծ Բրիտանիան կարող է խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից `դպրոցները լիարժեք վերաբացելով, եթե լուրջ հսկողություն իրականացվի և բոլոր կոնտակտավորները մեկուսացվեն։
«Եթե ախտորոշումը և կոնտակտավորների հայտնաբերումը իրականացվի 68%-ից ցածր մակարդակով, ապա Մեծ Բրիտանիայի բնակչության շրջանում, դպրոցների վերաբացմանը զուգահեռ, հավանական է, որ հիվանդության երկրորդ ալիքը բարձրանա։ Ավելի նպատակահարմար է մաս-մաս բացել դպրոցները, և միայն 2021 թվականից անցնել բնականոն հունի»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
Այնուամենայնիվ, այս սցենարներից որևէ մեկում անբավարար հսկողությունը և թեստերի անցկացման ցածր մակարդակը կարող են հանգեցնել նրան, որ կորոնավիրուսի «R» տարածումը գերազանցի 1-ը, ինչը կնշանակի վարակի աճ, իսկ երկրորդ ալիքը կլինի 2-2.3 անգամ ավելի ուժգին, քան առաջին ալիքի դեպքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին