Ռոմանոս Պետրոսյանն Ամուլսարի խնդրին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում
Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում մի քանի օգտատերեր Ամուլսարի շահագործման վերաբերյալ նրա կարծիքն էին հարցրել։
Ի պատասխան նախարարը ժամանակ խնդրեց հանրությունից խնդրին ավելի լավ ծանոթանալու ու թեմային լիարժեք տիրապետելու համար։
«Անցած երկու տարիներին ես կոմպետենտ չեմ եղել խնդրին, փորձագիտական գնահատականներին ծանոթ եմ ընդամենը որպես իշխող կուսակցության թիմի անդամ և որպես ՀՀ քաղաքացի։ Այս պաշտոնում իմ գնահատականները պետք է լինեն շատ ավելի հիմնավոր, փաստարկված։ Այս պահին չէի ուզի անդրադարձ անել»,- ասաց Կոտայքի նախկին մարզպետը։
Նա ավելացրեց՝ ցանկանում է երաշխավորել այնպես, ինչպես արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսների ընթացքում, որ շահագործման պարագայում պետք է ունենանք ռիսկերի կառավարման ու մտահոգությունների փարատման բոլոր երաշխիքները, եթե դրանք չլինեն, ապա հանքը չպետք է շահագործվի։
Նախարարն ասաց, կհանդիպի նաև բնապահպանական կազմակերպությունների հետ, հայտարարեց՝ նրանց հետ աշխատելու է բաց, շիտակ ու թափանցիկ։
«Չի կարող լինել մի մտահոգություն, որ հաշվի չառնվի, լինել մի փաստարկ, որ քննարկելի չլինի»,- ասաց Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Ամուլսարում այս պահին առաջացած լարված իրավիճակին, ապա նախարարը նշեց, որ այս պահին իր ղեկավարած գերատեսչությունն անելիք չունի, ինքը հետևում է զարգացումներին։
Հարակից հրապարակումներ`
- «Կանաչ ապագա». Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է
- «Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է. ՀԲՃ
- Ամուլսարի պահապաններ. Լիդիանի հանդեպ կառավարության չեզոքությունը դիտարկվելու է միտումնավոր անգործություն
- Շիրակ Բունիաթյան.Ամուլսարի հարցում կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում
- Ամուլսարում լարված իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին