Ռուբեն Մելիքյան. Ջերմուկցիները խիստ բարկացած են
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.
«Ջերմուկցիները խիստ բարկացած են։ Գիշերը Լիդիանի անվտանգության ծառայությունը ապամոնտաժել և տեղափոխել է Ամուլսարի պահապանների տնակները՝ դրանց փոխարեն տեղադրելով սեփական տնակները։ Ջերմուկցիները պնդում են, որ իրենց տնակները Լիդիանի տարածքում ՉԷԻՆ և ի հիմնավորումն՝ ներկայացնում են դատական ակտ։
Առավոտից ջերմուկցիները իրազեկում են հանգստացողներին այն մասին, որ ժամը 15:00-ին հավաքվելու են Փոստի դիմացի հրապարակում՝ դեպի Ամուլսար ավտոերթ իրականացնելու համար։
Ջերմուկցիներին իրազեկելու կարիք չկա, որովհետև բոլորը իրազեկ են և բարկացած։
Միաժամանակ, բոլոր ինձ հանդիպած ջերմուկցիները տրամադրված են բացառապես խաղաղ պայքարի՝ պնդելով, որ դա՛ է եղել և լինելու պայքարի հաջողության գրավականը»։
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան». Մեր սեփական տարածքից հեռացրել ենք ապօրինի գույքը
- «Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է. ՀԲՃ
- Ամուլսարի պահապաններ. Լիդիանի հանդեպ կառավարության չեզոքությունը դիտարկվելու է միտումնավոր անգործություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան