Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ Ամուլսարի լարված իրավիճակին, նշելով, որ ընտանիքով Ջերմուկ քաղաքում էր գտնվում և ուղիղ եթերով հետևել է Ամուլսարի իրադարձություններին։
«Ձերբակալումից հետո Վահագն Վարագյանը զանգահարեց ինձ և խնդրեց իրավաբանական աջակցություն ցուցաբերել։ Ես, բնականաբար, արձագանքեցի»,- ասաց Մելիքյանն ու հավելեց․
«Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը և այսօր բազմաթիվ ջերմուկցիներ մեկնեցին մասնակցելու ավտոերթին։ Ջերմուկցիները բացառապես խաղաղ են տրամադրված և պնդում են, որ իրենց հաջողությունը պայմանավորված է խաղաղ մեթոդների կիրառմամբ։ Հանգիստ էր իրավիճակն ընդհանուր առմամբ։
Երբ ես Ամուլսարում էի իրավիճակը հանգիստ էր, ես չնկատեցի, որ ոստիկանությունը ուժ կիրառեր։ Ջերմուկցիներն այնտեղ էին։ Նրանք պնդում են, որ պայքարում են արդար գործի համար, քանի որ Ամուլսարի շահագործմամբ Ջերմուկն այլևս չի կարող նույնը լինել՝ ջրի, օդի հետ կկապված և ընդհանրապես ենթամշակույթի հետ կապված»։
Իրավապաշտպանը նաև տեղեկացրեց, որ այժմ մոտենում է Վայք քաղաքին, որտեղ կան բերման ենթարկվածներ։ Նրանց թվում է նաև Վահագն Վարագյանը, որին պատրաստվում է իրավաբանական աջակցություն ցույց տալ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին