Սամվել Մարտիրոսյան. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք
Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.
«Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։
Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։
Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվել է արտահոսքի պատճառը և պատասխանատուն։
Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ի հայտարարությունը կորոնավիրուսով հիվանդների տվյալների արտահոսքի վերաբերյալ
- Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների հրապարակումը՝ սաբոտաժի, արտահոսքի ու հաքերային հարձակման արանքում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում