Ճգրտվել է Տոկիոյում 2021թ-ի պարալիմպիկ խաղերի մրցումների ժամանակացույցը
Տոկիոյում 2021թ․ նախատեսված ամառային պարալիմպիկ խաղերի մրցումների ժամանակացույցը չի ենթարկվել էական փոփոխությունների, միայն ճշգրտվել են որոշ մրցումների մեկնարկի և ավարտի ժամկետները:
Պարալիմպիկ խաղերը պետք է կայանան 2021 թ․ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։ Մեդալներ կխաղարկվեն 22 մարզաձևերում, փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան ասել է, որ կորոնավիրուսով պայմանավորված, մարզիկների առողջության անվտանգությունն ապահովելու համար, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ։
Այդ առթիվ բանակցություններ են ընթանում միջազգային պարալիմպիկ կոմիտեի, մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները