Փաստաբանը բողոք է ներկայացրել ԵՏՀ խորհրդին`հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերի խնդրով
Ռուսաստանում բնակվող փաստաբան Ալեքսան Խոնդկարարյանը, որը նաև պաշտպանում է հայերենով պետհամարանիշներով գրանցված ավտոմեքենաների սեփականատերերի իրավունքները, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում գրանցված մեքենաների խնդրին, որոնք պատկանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին:
Այս կապակցությամբ փաստաբանն ասել է, որ իրենք արդեն նկարահանել են առաջին տեսահոլովակը ավտոբլոգեր Դմիտրի Մաշկովի հետ:
«Ինչպես բոլորը, ովքեր հետաքրքրված էին Հայաստանում գրանցված Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող մեքենաների առգրավման խնդրով, Դիման չափազանց զարմացած է, թե ինչպես են գործում իշխանությունները»,-գրել է փաստաբանն ու հավելել, որ առաջ են գնալու։
Փաստաբանն ավելի ուշ ասել է, որ ինքը բողոք է ներկայացրել Եվրասիական տնտեսական խորհրդին՝ 250 ստորագրություններով:
«Հերթական քայլը կատարվել է. այսօր, անձնական ընդունելության ժամանակ, ես բողոք եմ ներկայացրել ԵՏՀ Խորհրդին։ Ենթադրում եմ, որ պատասխանը շուտ չի լինի, քանի որ 11 էջերում արված վերլուծությունը բարդ է»,-գրել է փաստաբանն ու նշել, որ օրենքի տառի ու արդարության դեպքում հայկական ավտոմեքենաների հետ կապված հարցով մեղավորների համար հետևանքները կլինեն անսպասելի։
Сняли первое видео с автоблогером Дмитрием Машковым (https://www.youtube.com/watch?v=SXDl9MIrqN8&feature=youtu.be). Как...
Posted by Alexan Khondkaryan on Friday, July 31, 2020
Հարակից հրապարակումներ`
- Հայկական պետհամարանիշով մեքենա ունեցող ռուսաստանաբնակ հայերը կարող են Հայաստանից պահանջել ավելի քան 3 մլրդ դոլար հատուցում. փաստաբան
- Ռուսաստանում սկսվել են առգրավել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները. «Զա ռուլյոմ» պարբերական
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին