Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ
Միասնական քննությունների արդյունքում դրական ու բարձր միավորներ ստացավ, բայց որևէ բուհ չընդունված դիմորդներն այսօր հանդիպում են ունեցել։ «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամ Հայկ Բաբալյանը այդ հանդիպումից լուսանկարներ է հրապարակել ու կից գրառում կատարել.
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը։
Հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս։
Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա՝ սա մեր բողոքի ակցիան է ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Մարդ՝ ով օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնվեց հանդիպել մեզ հետ։
Պարոն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլևս կործանված եք...
Հ.Գ. ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում և բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես»։
Հիշեցնենք, երեկ Բաբալյանը տեղեկացրել էր, որ վերջապես Արայիկ Հարությունյանի հետ են հանդիպելու, հանդիպումն էլ անցնելու է նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։
ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանն էլ հերքել էր լուրը՝ նշելով.
«Հարգելի' գործընկերներ, սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ»։
Հարակից հրապարակումներ`
- «Պահանջատեր դիմորդ»-ը երկու հայց ներկայացրեց դատարան
- Ոչ մի դիմորդ պարտավոր չէ առավոտից երեկո հետևի ԿԳՄՍ նախարարի լայվին. դիմորդի ծնող
- Իրավապաշտպան. Դիմորդը 20 միավորով ընդունվել է վճարովի համակարգ
- «Պահանջատեր դիմորդ»-ի փաստաբանական թիմն այսօր հայցեր կներկայացնի դատարան
- Նունե Ամիրյան. Անհրաժեշտ է, որ լուծումը տրվի ի հօգուտ դիմորդների
- Արթուր Վանեցյան. Կանգնում եմ դիմորդների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին
- ԿԳՄՍ շենքի դիմաց դիմորդները երգով շնորհակալություն հայտնեցին իրենց հետ պայքարող մայրերին
- Չընդունված դիմորդները նստեցին փողոցում ու փակեցին ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին