Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմն այսուհետ հասանելի կլինի Netflix-ում
Ամերիկյան Նեթֆլիքս (Netflix) ընկերությունը «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել:
Դրա մասին իր պաշտոնական թվիթերյան էջում գրառում է արել ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:
«Ուրախ ենք հայտնել, որ Նեթֆլիքսը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին, որի անսահման առատաձեռնության շնորհիվ մեր թիմը հատուկ նկարահանել է այս ֆիլմը և մեր պատմական փաստագրական անալոգը ՝ նպատակ ունենալով ամերիկացի օրենսդիրներին ստիպել մեկընդմիշտ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է նա:
Պրոդյուսերի խոսքով` իրենք կատարել են այս առաքելությունը բազմաթիվ աջակիցների և սոցիալական քարոզարշավի շնորհիվ: «Մարդու իրավունքները խախտողների կամ նրանց կամակատարների ոչ մի ժխտում չի վերացնի այդ փաստը։ Մենք ֆիլմերից ստացվող եկամուտները հատկացրել ենք ԱՄՆ-ում, Հայաստանում և այլ երկրներում գործող կրթության, առողջապահության, գիտության, մարդու իրավունքների, սոցիալական ծառայությունների, մշակույթի և շատ այլ ոլորտների բարեգործական կազմակերպություններին` ի լրումն Կոնգրեսի ճանաչման: Մենք ձգտում էինք կառուցել թանգարաններ և օգտագործել ֆիլմերը որպես մեկնակետ՝ ի պատասխան ապատեղեկատվության:
Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, Ֆիլմի ցուցադրությունը սկսվելու է օգոստոսի 8-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին