Չինական հարթակը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի՝ Չինաստանի վերբերյալ հատվածը
Չինական «XINJIANG Economical Information Exchanging Association for Central and West Asia» հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և ընդգծել Հայաստանի երկրորդ նախագահի միտքը՝ աշխարհում գլոբալիզացիոն գործընթացների անհաջող ավարտից հետո Չինաստանի բացառիկ դերի վերաբերյալ։
ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, գործակալությունն իր հաղորդագրության մեջ մասնավորապես նշել է․ «Հուլիսի 29-ին Երևանում տեղական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գլոբալիզացիան վերջանում է և որ նոր աշխարհի թրենդը կառաջնորդեն Չինաստանն ու Ռուսաստանը։ Չինաստանը հնագույն քաղաքակրթություն ու հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Այն կարևոր դեր է կատարելու հետագա աշխարհաքաղաքական զարգացումներում»։
Տեղեկատվական հարթակն ընդգծել է նաև Ռ․ Քոչարյանի նախագահության ընթացքում հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ու հիշեցրել Չինաստանի նախագահի հրավերով 2004 թվականին երկրորդ նախագահի պետական այցը այդ երկիր:
Հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, ՀՀ երկրորդ նախագահը նշել էր, չկա հստակ բնութագրիչ, որը կբնութագրի Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը:
«Ես չգիտեմ, չկա բնութագրիչ, տարերային, իրավիճակային, կապված տրամադրության, կոնկրետ մարդու, կառավարության , միգուցե եղանակի հետ, իմ համար հասկանալի չէ այսօրվա արտաքին քաղաքականության բովանդակությունը: Մենք ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում»,-ասել էր նա:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, հիմա այդ թրենդը փոխվել է, և մարդիկ համարում են, որ քաղաքակրթական և մշակութային բազմազանությունը այս մոլորակի ուժն է և արժեքը, որի համար պետք է պայքարել։
«Այսօր աշխարհում կա այլ՝ ազգային արժեքների համար պայքարելու թրենդ, և առաջատարներն այս գործընթացում Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք ունեն քաղաքակրթական մեծ ներուժ, շատ հզոր մշակույթ, և որոնց ինքնության մեջ իրենց մշակույթն ու պատմությունը չափազանց մեծ դեր են խաղում։
Այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն հկ-ներից, որոնք ձևավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեքից և այդ քաղաքականությունն են վարում, և հիմա ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախնում են: Եվ այս վեճերը ազգային արժեքների մասին, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնք տարբեր ազգերի ինքնության չափազանց կարևոր բաղադրիչներն են, սա են փորձում հանել մեր մշակույթից, մեր կրթական ծրագրերից։
Նույնիսկ եվրոպական բոլոր ընտրությունների արդյունքներով տեսնում ենք, որ ազգային ուժերը բարելավվում են իրենց դիրքերը։ Կան երկրներ, որտեղ այդ ուժերն արդեն կառավարող ուժեր են»,-ընդգծել էր երկրորդ նախագահը։
Նյութում հրապարակվել են Հայաստանի երկրորդ նախագահի կենսագրության որոշ տվյալներ։
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործիչ
- Ռոբերտ Քոչարյան. Ամենից անընդունելին ինձ համար փորձն է մեղադրել ժողովրդին
- Ռոբերտ Քոչարյան. Ալիևի կապրիզների գերի չպետք է դառնանք երբեք
- Ռոբերտ Քոչարյանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ» սկզբունքի մասին
- Մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը․Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին