Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, սակայն դատարանը չհամաձայնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել այսօրվա դատական նիստը։
Վարդևանյանի խոսքով, նիստը հետաձգելու միջնորդությունը դատարանի կողմից կալանադրված գույքը գնահատող ապրանքագետ ներգրավելու և գույքի գնահատումը կազմակերպելու նպատակ ունի։
Գնահատման արդյունքներով ստացված տեղեկատվությունը պետք է ներկայացվի հաջորդ դատական նիստին։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միացավ նոր միջնորդությանը։
Իր հերթին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց, նշելով, որ միջնորդության պատճառաբանումն անհիմն է։ Վարդևանյանն արձագանքեց, որ դատարանն այսօր կարող էր պարզապես վերացնել քննիչի ապօրինի որոշումը, բայց չի արել դա, հետաձգելով միջնորդության լուծումը մինչև դատավարության ընթացքում էական հանգամանքի ի հայտ գալը։
Իսկ էական հանգամանքը հենց գույքի գնահատումն է, ինչը կազմակերպելու համար ժամանակ է անհրաժեշտ։
Դատավորը չհամաձայնեց պաշտպանի հետ, ասելով, որ պաշտպանական կողմը ունեցել է գույքը գնահատելու հնարավորություն, սակայն այլ դիրքորոշում է հայտնել։
Միևնույն ժամանակ դատավոր Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանները որևէ կերպ սահմանափակված չեն կազմակերպել գույքը գնահատելու գործընթացը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատավորին մեղադրեց իրենց վրա ապօրինի պարտականություններ դնելու համար
- Ռոբերտ Քոչարյան. Իմ բանկային հաշիվներին փոխանցում կատարվում է մեկ աղբյուրից
- Փաստաբանները միջնորդեցին վերացնել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքին դրված կալանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան