Ինչպե՞ս պետք է սննդակարգում ներառել ձմերուկն ու սեխը, որ առողջությունը չվնասվի
Ձմերուկը և սեխը պետք չէ ուտել մեծ քանակությամբ, քանի որ այդ մթերքները կարող են վնասակար լինել օրգանիզմի համար, գրում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով սննդաբան Սերգեյ Օբլոժկոյի խոսքը։
Ըստ նրա, ձմերուկի մեծ քանակությունը կարող է վատ ազդեցությունը ունենալ երիկամների վրա, քանի որ բանջարեղենը բավականին մեծ քանակությամբ ջուր է պարունակում։ Բացի այդ, ձմերուկի և սեխի չարաշահումը կարող է հանգեցնել օրգանիզմի ծանրության և ստամոքսի ցավերի։
Սրտային արիթմիա ունեցող մարդիկ պետք է հատկապես զգույշ լինեն, քանի որ այս մթերքներում պարունակվող կալիումը կարող է վնաս հասցնել մարդուն:
Սննդաբանը խորհուրդ է տալիս ձմերուկ ուտել ոչ ուշ, քան քնելուց հինգ ժամ առաջ: Բացի այդ, ոչ մի դեպքում չպետք է սեխ և ձմերուկ ուտել դատարկ ստամոքսով։ Նրա խոսքով, հիմնական կերակուրից հետո պետք է այդ մթերքներն օգտագործել՝ որպես դեսերտ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան