Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ամուլսարի պահապանները պահանջում են հանդիպում կառավարության հետ, իրենց պահակակետ հանդիսացող տնակները վերադարձնել նախկին տեղերը։
Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն այս պահին էլ բանակցում է ակցիայի մասնակիցների հետ։ Նա տեղեկացրեց, որ կառավարությունում վաղը պատրաստ են հանդիպել շահագրգիռ անձանց հետ։
«Ես բոլորին առաջարկում եմ գնալ տուն, վաղը գալ»,- հորդորեց ոստիկանապետը, ինչը ներկաները չողջունեցին։
«Կներեք, պարոն Ազիզյան, հիմա մենք քննարկում ենք վագոնները մի մետր էս կողմ, էն կողմ դնելու հարցը, բայց ձեր ոստիկանները հերթով այստեղի մարդկանց տանում են։ Ես ձեզ առաջարկում եմ զանգել նախարարին, ոստիկանապետին, ներկայացնել իրավիճակը, ասեք, մարդիկ իրենց կնանիքի հետ գիշելու են այստեղ, հետ չեն գնալու Ջերմուկ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ ավելացնելով, որ վաղը ակցիայի մասնակիցները կրկնապատկվելու են, եռապատկվելու են։
Նա ոստիկանության ներկայացուցչին խնդրեց, հորդորել ոստիկանության մեքենայից իջեցնել ակցիայի մասնակիցներին։
«Հո 50 հազարի, 100 հազարի, 300 հազար վարչական ակտ գրելով չի՞»,- նշեց նա։
Մեկ այլ մասնակից Ազիզյանին հարցրեց՝ ինչքանո՞վ վստահ լինեն, որ իրենց գլխի տակ փափուկ բարձ չեն դնում։
Ոստիկանության պետն ասաց՝ փորձում է ազնիվ լինել քաղաքացիների հետ։
«Դուք տասն օր առաջ ասեցիք, լուծում կլինի, հիմա տեսնում ենք լուծումը։ Եկեք գրազ գանք մի լավ գառան վրա, հիմա թողնենք գնանք, վաղը չէ մյուս օրը ուրիշ բան են անելու»,- հակադարձեց մեկ այլ քաղաքացի։
Գ. Ազիզյանն ասաց, ոստիկանությունն իր գործն է կատարում, քաղաքացիներն էլ՝ իրենց։ Կողքից հուշեցին՝ պարոն Ազիզյան, ձեր աշխատանքային ժամն ավարտվել է, հիմա որպես քաղաքացի խոսեք։
Հարակից հրապարակումներ`
- Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
- Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
- Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
- Ռոմանոս Պետրոսյանն Ամուլսարի խնդրին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում
- «Կանաչ ապագա». Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է
- «Լիդիան». Մեր սեփական տարածքից հեռացրել ենք ապօրինի գույքը
- «Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է. ՀԲՃ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան