Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
Հրմշտոց, քաշքշոց, բերման ենթարկվածներ․Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ պայքարող քաղաքացիների ու ոստիկանների միջև լարված իրավիճակ է։ Մի խումբ քաղացիներին բերման ենթարկեցին, քաղաքացիներից մեկն էլ ինքնազգացողության անկման խնդիր ունեցավ։
Նշենք, որ ակտիվիստները փակել են Ջերմուկ տանող միակ ճանապարհը, քանի որ ավելի վաղ Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել էր իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը:
Ակտիվիստները տնակները տեղադրել են մայթեզրին և շարունակում են պայքարը։
Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, իսկ քաղաքացիները շարունակում են կոչեր հնչեցնել առ այն, որ «Ամուլսարը սար է մնալու»։
Բերման ենթարկվածների թվում են նաև բնապահպաններ, մասնավորապես, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ներկայացուցիչ Վահագն Վարագյանը։ Ի դեպ, ոստիկաններից մեկը քաղաքացիական հագուստով էր, որը չպատասխանեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքը ոստիկան է, թե ոչ։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
- Ռոմանոս Պետրոսյանն Ամուլսարի խնդրին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում
- «Կանաչ ապագա». Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է
- «Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է. ՀԲՃ
- Ամուլսարի պահապաններ. Լիդիանի հանդեպ կառավարության չեզոքությունը դիտարկվելու է միտումնավոր անգործություն
- Շիրակ Բունիաթյան.Ամուլսարի հարցում կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում
- Ամուլսարում լարված իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան