Արմեն Աշոտյան. Այս չափորոշիչը մեռելածին է
Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով կրթական չափորոշիչներին, գրում է.
«Իշխանական քարոզչամեքենան ճռռում է, սղղացնելու համար հանրակրթության ոլորտում ազգային ինքնության տակ դրվող միջուկային ականը։
Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը, խելոք դեմքով ֆռացնում, շարքային քաղաքացու համար դժվարամատչելի տերմիններ օգտագործում։
Ոմանք այնպիսի էքստազի մեջ են, որ հիշատակելով Մարտի 1-ի իրադարձությունների մասին որոշ դասագրքային ձևակերպումները, մոռանում են, թե Մարտի 1-ից անմիջապես հետո ինչպես էին հոժարակամ և հավեսով նպաստում լրատվական դաշտում այդ իրադարձությունների մասին պաշտոնական քարոզչության տարածմանը։
Մյուսներն էլ, մոռանալով շահերի բախման և լրագրողական տարրական էթիկայի մասին՝ ամեն ինչ դնում են զոհասեղանին՝ հերթական «շեֆին» հաճոյանալու համար։
Բայց մի բան հիշեք։
Այս չափորոշիչը մեռելածին է։
Անկեսունակ է։ Ոչ սիրտ ունի։ Ոչ հոգի։ Ուղեղը լվացված է։ Անցյալի ժխտումով ապագան չեք կառուցի։ Իսկ դուք հաստատ այլևս ապագա չունեք։ Ի տարբերություն Հայաստան պետության»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ պատմաբանները գաղտնիության պայմաններում կապի մեջ են եղել թուրք պատմաբանների հետ. Աշոտ Մելքոնյան
- Կարեն Ավագյանը փորձագիտական խմբի ղեկավարի հարցով դիմելու է ԱԱԾ
- ՀՅԴ. Կոչ ենք անում կազմակերպել հանրակրթության պետական չափորոշչի շուրջ լայնածավալ և երկարաժամկետ քննարկումներ
- ԿԳՄՍ-ի մշակած Հայոց պատմության չափորոշիչներում «Հայրենասիրություն» տերմինը բացակայում է
- «Ապուշություն է». ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ «Գրականություն» առարկայի նոր ծրագրի մասին
- Հաջորդ շաբաթ նախատեսվում է հանրայնացնել առարկայական չափորոշիչները