Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» Ախալքալաքի և Նինոծմինդայի թեկնածուն Արսեն Կարապետյանն է
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակը:
Կուսակցությունը 30 մեծամասնական շրջանից 16-ում թեկնածու կունենա: Կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան առաջադրվելու է Զուգդիդիում, Գիգա Բոկերիան` Փոթիում:
Ախալքալաքի-Նինոծմինդա շրջանի թեկնածու է նշանակվել Արսեն Կարապետյանը:
Ինչպես գրում է Ալիք Մեդիան, նախորդ խորհրդարանական ընտրություններին Արսեն Կարապետյանը «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության մեծամասնական թեկնածու էր:
Կարապետյանը Սաակաշվիլիի իշխանության տարիներին Նինոծմինդայի ոստիկանապետն է եղել, շուրջ 10 տարի Վրաստանի ներքին գործերի համակարգում էր աշխատում, մասնագիտությամբ իրավաբան է:
«Մենք պետք է փրկենք Վրաստանը հոկտեմբերյան ընտրությունների ժամանակ», - ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: Նրա թիմի 3 խոստումներն են` բարգավաճում, անվտանգություն, ինտեգրում:
Նշվում է, որ Ախալքալաքի և Նինիծմինդայի` իշխող կուսակցության թեկնածուն Սամվել Մանուկյանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան