ՀԲԸՄ-ի առաջարկությունները Հայաստանի հանրակրթության չափորոշիչների մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մշակել ու տարածել է առաջարկություններ Հայաստանի հանրակրթության չափորոշիչների մասին։ Միության տարածած հաղորդագրության համաձայն, դրանք ներկայացված են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։
Նրանք կոչ են անում նախարարությանը գործել անշտապ ու շրջահայաց։
«Մեր թելադրությունն է նաև որ նախարարությունը շարունակի գործել առանց շտապողականության, շրջահայացությամբ, չափորոշիչներից բխող ծրագրերի մշակման, ուսուցման որակի ապահովոմանու առարկաների ընտրության աշխատանքներին մասնակից դարձնելով ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների ու պատմության ու մշակույթի տարբեր բնագավառների, ինչպես նաև Հայ եկեղեցու պատմության ծրագրին առնչված Մայր Աթոռի կրթական ենթախմբի մասնագետների:
Կարևոր է նաև շարունակաբար իրազեկել հանրությանը, գիտակցելով փոփոխության ու նորարարության նկատմամբ նրա զգուշավորության, զգայնություններին ու մտահոգություններին:
Մեր անկեղծ ցանկությունն է նաև, որ Հայաստանի կրթական բարեփոխմանն ու արդիականացմանը լծված կրթության նախարարության ջանքերը հաջողությամբ պսակեն, ի շահ մեր հավաքական նպատակների իրականացմանը»,-ասված է ներկայացրած առաջարկություններում։
Դրանց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին