Յուրի Խաչատուրովին գործի նյութերը ռուսերենով չեն տրամադրվել
ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին նա հայտնեց նիստի ընթացքում այն բանից հետո, երբ դատարանը կրկին հրաժարվեց տրամադրել Յուրի Խաչատուրովին սույն քրեական գործի նյութերի ռուսերեն թարգմանությունը։
«Դա հանգեցրել է պաշտպանության նախապատրաստվելու իրավունքի խախտմանը։ Խնդրում եմ արձանագրեք խախտումը և սահմանեք, որ վերացվի այն»,- ընդգծեց դատավորը։
Դատավորի հարցին, թե պարոն Խաչատուրովն ապահովա՞ծ է եղել թարգմանչի ծառայությամբ, փաստաբանն ասաց՝ Յուրի Խաչատուրովին որպես մեղադրյալ ներգրավելու օրը, կալանքի միջնորդության քննության օրը ներկա է եղել փաստաբան, սակայն դա բավարար չէ իրավունքի իրացման համար։
Միհրան Պողոսյանի միջնորդությանը միացավ նաև Յուրի Խաչատուրովը, պաշտպանական կողմը։
Մասնավորապես Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ պարոն Խաչատուրովը զրկված է առանցքային իրավունքից արդեն մեկ տարի, ինչը պետք է անհապաղ վերացվի։
«Քրեական դատավարության սկզբունքները շատ պարզ են, պրիմիտիվ են, ուսուցանվում են իրավաբանության ֆակուլտետի դեռևս 2-3-րդ կուրսերում։ Ցանկացած իրավաբանի դիպլոմավորված անձ գիտի այդ սկզբունքները։ Դրանց չպահպանումը ի չիք է դարձնում ամբողջ քրեական գործընթացը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ այդ սկզբունքները ոչ միայն անտեսվել են, այլև ոտնահարվել են ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի, այլև Ձեր կողմից»,- ասաց Խուդոյանը դատավոր Դանիբեկյանին՝ ավելացնելով, որ հարցն օր առաջ պետք է լուծված լիներ։
Դատավորը նկատեց, որ բացարկի միջնորդությունը կքննարկի այն ստանալուց հետո։
Մեղադրող կողմից Պետրոս Պետրոսյանն էլ վկայակոչեց ՄԻԵԴ «Խադարկովսկին ընդդեմ Ռուսաստանի» գործը, նկատեց, որ նրա պաշտպանության իրավունքը չի խախտվում, քանի որ այս իրավիճակում Խաչատուրովն ունի պաշտպան, գործի ամբողջ նյութերը գտնվում են պաշտպանության տրամադրության տակ, մեղադրյալն օգտվում է իր պաշտպանության իրավունքից, նրան են տրամադրվել քրեական գործով միչդատական վարույթի ընթացքում նրան հասանելի փաստաթղթերի թարգմանությունները, իսկ նախաքննության ավարտման փուլում մեղադրական եզրակացությունն ամբողջությամբ թարգմանված վիճակում։
«Հետևաբար հաշվի առնելով Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ գտնում եմ, որ պաշտպանության իրավունքը լեզվին չտիրապետող մեղադրյալի պարագայում թե նախաքննության, թե այս փուլում ապահովված է, և որևէ իրավունքի խախտման մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասաց դատախազ Պետրոսյանը։
Այժմ հայտարարված է 15 րոպե ընդմիջում։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, սակայն դատարանը չհամաձայնեց
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատավորին մեղադրեց իրենց վրա ապօրինի պարտականություններ դնելու համար
- Դատարանը թույլ չտվեց, որ Խաչատուրովը երկու օրով մեկնի Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան