Ուհան կուղարկվի ԱՀԿ-ի ավելի ընդգրկուն մասնագիտական խումբ
Կորոնավիրուսի ծագման աղբյուրը հայտնաբերելու նպատակ ունեցող մասնագիտական խումբն ավարտել է իր առաքելությունը Չինաստանում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը ընդունել է ավելի մեծ թիմ ուղարկելու առաջարկը:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, թե «միջազգային խումբը տեղակայվելու է Ուհանում»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հիշեցնենք, որ սա այն քաղաքն է, որտեղից, ըստ նախնական կարծիքի, տարածվել էր կովիդ 19 հիվանդության համաճարակը: Խմբի պատասխանատվությունների ու պարտավորությունների պայմանները կազմվել են ԱՀԿ-ի ու Չինաստանի կողմից: Սակայն դրանց մանրամասնությունների մասին դեռևս ոչինչ չի հրապարակվում:
ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների բաժանմունքի ղեկավար Մայքլ Ռայանն ընդգծել է «համաճարակաբանության պատկերում առկա ճեղքվածքների մասին» ու ավելացրել, որ իրականացվելու են մեծ ճշգրտությամբ ուսումնասիրություններ ու տվյալների հավաքագրում և գնահատում:
«Ամենակարևորը մարդկանց այն խմբի ուսումնասիրությունն է, որոնք առաջինն իրենց վրա կրեցին նոր այս վիրուսը: Այդտեղից է, որ պիտի փորձենք գտնել այն առաջին ազդանշանը, երբ վիրուսը կենդանիներից անցավ մարդկանց»,- ասել է Ռայանը:
Նրա խոսքերով, երբ հասկանանք, թե երբ է իրականացվել կենդանու ու մարդու միջև այդ սահմանը հիվանդության կողմից հատումը, այնժամ հնարավոր կլինի ավելի մանրազնին ուսումնասիրություններ իրականացնել կենդանիների շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա