Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը չեղարկվել է
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում, 2021թ․ հունիսին, չեղարկվել է։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Մարզաձևի ԱՄՆ ասոցիացիան հայտնել է, որ համավարակի պատճառով չկան գովազդային հովանավորներ։ Նաև այդ պատճառով են կազմակերպիչները հրաժարվել առաջնությունը հյուրընկալելու մտադրությունից։
Ավելի վաղ, անորոշ ժամանակով հետաձգվել էր նաև Հարավային Կորեայում նշանակված աշխարհի թիմային առաջնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները