Բեյրութում զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորների թիվը՝ մի քանի հազարի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելանում է։ BBC-ն, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարի հայտարարությունները, նշում է՝ զոհվել է 70 մարդ, վնասվածք է ստացել ավելի քան 4 հազար մարդ։
Նշենք, որ ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ, զոհերի թիվը հասել է 78-ի։
Ինչպես արդեն հայտարարվել է, պայթյունի պատճառ է դարձել նավահանգստին մոտ պահեստավորված մի քանի տոննա ամոնիումի նիտրատը։
Լիբանանի նախագահ Միշել Աունը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անընդունելի համարելով, որ 2.750 տոննա ամանիումի նիտրատը պահվել է ոչ անվտանգ։
Այժմ կատարվում է հետաքննություն՝ պարզելու պայթյունի իրական ու ճշգրիտ պատճառները։ Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ պատասխանատուները կպատժվեն առավելագույն խիստ պատժով։
Նշվում է, որ հիվանդանոցները ծանրաբեռնված են, շատ շենքեր ավերվել են։ Նախագահ Անունը եռօրյա սուգ է հայտարարել երկրում, անհապաղ օգնության ցուցաբերման համար բյուջեից հատկացվել է 66 մլն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Անթիլիասի մայրավանքը
- Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին. Փաշինյան
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ՀՀ ԱԳՆ
- Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է Նազար Նաջարյանը
- Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին