Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը
Բեյրութում մոտ 300 000 մարդ մնացել է անօթևան, ասել է Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Վնասը գերազանցում է 3 միլիարդ դոլարը»,- ասել է նա։
Ավելի վաղ լիբանանյան «LBCI News» պորտալը հաղորդել էր, որ Աբբուդը նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառած վնասը գնահատել էր 3-ից 5 միլիարդ դոլար:
Նահանգապետը հայտարարել էր նաև նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո 10 փրկարարների մահվան մասին:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ
- Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվը հասել է 6-ի․ ԱԳՆ
- Բեյրութը այսօր՝ լուսանկարներում
- Բեյրութի քաղաքապետը լաց լինելով ասում է․Պայթյունը նման էր Հիրոսիմային և Նագասակիին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին