Առողջություն 12:53 05/08/2020

Էլինար Վարդանյան. Ամեն օր մեծ թվով մահեր ենք ունենում, և պետությունը սա ահազանգ չի համարում

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր  հոդվածում գրում է.

«Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով իմ կողմից բարձրացրած մտահոգությանը, թե գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա, նշել է, որ Առողջապահության նախարարությունը թեստերի և անհրաժեշտ դեղորայքի պակաս ընդհանրապես չունի։

Իհարկե, սա շատ կարևոր արձանագրում է, որ արվել է խոսնակի կողմից, բայց մնում են բազմաթիվ հարցեր, որոնք, այնուամենայնիվ, պատասխան չեն ստանում։

1. Եթե իսկապես ունեցել ենք բավարար քանակով թեստեր, ապա ինչո՞ւ են այսքան քիչ թվով մարդիկ անցել և անցնում թեստավորում։ Ինչո՞ւ են հարյուրավոր, հազարավոր մարդկանց մերժում թեստավորել, և նրանք ստիպված գնում են մասնավոր լաբորատորիաներ, բավականին թանկ վճարում և հաճախ ստանում դրական պատասխան։ Եվ ի՞նչ են անում այն մարդիկ, որոնք չունեն մասնավոր լաբորատորիայում թեստավորման գումար և ունեն մեղմ սիմպտոմներ. ենթադրաբար՝ շարունակում են գնալ աշխատանքի, շփվել և վարակել շրջապատին։

Ինչպե՞ս կարող ենք ուրեմն խոսել արդյունավետ հայտնաբերման և մեկուսացման մասին։ Մենք կկարողանայինք վստահաբար խոսել հիվանդացության կորի նվազման մասին, եթե արված թեստերի և դրական պատասխանների հարաբերակցությունը մեծ լիներ։ Շատ դժվար է հասկանալ՝ արդյո՞ք վարակակիրների թիվը նվազել է, թե՞ դա պարզապես քիչ թեստերի արդյունքն է։ Չեմ թաքցնում, կա նաև վարկած, որ թեսթերի որակն է «ոչ այնքան լավը»։

2. Ինչո՞ւ չեն արվում հակամարմինների թեստեր՝ պարզելու համար կորոնավիրուսի տարածվածության աստիճանը։ Բազմաթիվ երկրներ են ընտրել այդ ճանապարհը։ Կառավարությունն անընդհատ խոսում է համաճարակի դեմ պայքարի իրենց քաղաքականության մասին։

Ո՞րն է այդ քաղաքականությունը՝ ինքնահոսի մատնված վիճա՞կը։ Բազմաթիվ երկրներ գնում են հակամարմինների հայտնաբերման զանգվածային անալիզի ճանապարհով։ Սա շատ կարևոր է՝ հասկանալու համար հիվանդացած, բուժված, հակամարմիններ ունեցող քաղաքացիների թիվը։ Ամբողջ աշխարհը հաշվարկում է երկրորդ ալիքի հնարավորությունը, և արդեն իմունիզացված մարդկանց հայտնաբերումն այս պահին միակ իրատեսական գործիքն  է այս պահին կանխատեսումներ անելու համար։ Չխոսեմ արդեն հետազոտական-վերլուծական աշխատանքի մասին, որը մինչ այժմ չգիտենք՝ արվու՞մ է արդյոք։

3. Ինչո՞ւ է հայտնաբերվող հիվանդների թվի նվազմանը զուգահեռ շարունակում բարձր մնալ մահերի ցուցանիշը։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ առաջնային օղակում թեստերը ժամանակին չեն անում, ինչի արդյունքում հիվանդը երկար ժամանակ մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։ Իսկ գուցե շատերն ուշացնում են իրենց բուժումը, որովհետև ինքնուրույն տնային պայմաններում չեն կարողանում հոգալ այդ ծախսերը, որոնք բավական մեծ գումար են կազմում։ Հետո, արդեն ծանր վիճակում, հայտնվում են հիվանդանոցում։

4. Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում առաջնային օղակում՝ պոլիկլինիկայում թեստավորում անցնել, որովհետև չեն հանդիսանում որոշակի «պայմանների բավարարող»՝ ջերմություն, այլ սիմպտոմներ։ Արդյունքում, նրանցից շատերը, եթե ունեն հնարավորություն, մասնավոր կլինիկաներում անցնում են թեստավորում, իսկ հետո տնային պայմաններում իրենց միջոցներով ստանում բավականին թանկ բուժում։ Իսկ ովքեր չունեն հնարավորություն, սպասում են սիմպտոմների սրմանը, որպեսզի կարողանան հոսպիտալացվել։ Հետևանքները, կարծում եմ, ենթադրելի են։

5. Ունե՞նք արդյոք մենք հետազոտություն, թե ինչպիսին է մահերի վիճակագրությունը տարբեր հիվանդանոցներում. արդյո՞ք հապճեպ Covid-19 բուժման համար վերապրոֆիլավորված բոլոր առողջապահական հաստատություններն են համապատասխանում որակի չափանիշներին, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովում որակյալ ռեանիմացիոն ծառայություններ։ Կա՞ն արդյոք նման հետազոտություններ։

Այս հարցերի պատասխանները մենք չունենք։ Այդ պատասխանները կօգնեն՝ ավելի լավ կազմակերպել աշխատանքը, փրկել այսօր արդեն հիվանդանոցներում գտնվող կամ իրենց տանը նոր-նոր սիմպտոմներ հայտնաբերող՝ բազմաթիվ հիվանդների կյանքերը։ Ի վերջո, մենք ամեն օր մեծ թվով մահեր ենք տալիս, և պետությունը սա ահազանգ չի համարում։ Նույնիսկ, բազմաթիվ երկրների օրինակով, գոնե հիշատակի օր չի հայտարարվել՝ հարգելու կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների հիշատակը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}