Կիև-Երևան չեղարկված չվերթների տոմսերը կարող են փոխանակվել առանց հավելավճարի․ ՀՀ դեսպանություն
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկություն է տրամադրել Կիև-Երևան չարտերային թռիչքների վերաբերյալ, որում ասվում է, որ ի լրումն օգոստոսի 8-ի չարտերային թռիչքի, ուկրաինական SkyUp ընկերությունն օգոստոսի 13-ին ժամը 23:40-ին և օգոստոսի 20-ին ժամը 23:40-ին կազմակերպում է Կիև-Երևան չարտերային թռիչքներ՝ կոմերցիոն հիմունքներով:
Թռիչքների պահին Հայաստանում գործող կարանտինային միջոցառումների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Նշվում է, որ տոմսերն ազատ վաճառվում են SkyUp ընկերության կայքում․ https://skyup.aero։
«SkyUp ընկերության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ մինչ օգոստոսի 4-ն ընկերությունից ձեռք բերված՝ չեղարկված և օգոստոսին ծրագրված Կիև-Երևան (միայն) ուղղության կանոնավոր չվերթների տոմսերը կարող են ընկերության գրասենյակներում առանց հավելավճարի փոխանակվել օգոստոսի 8-ի, 13-ի և 20-ի իրականացվող չարտերային չվերթների տոմսերով ( 0800303113, +380443313000, +380443399003):
Խորհուրդ չենք տալիս ձեռք բերել Կիև-Երևան երթուղու МАУ և SkyUp ընկերությունների կանոնավոր թռիչքների տոմսեր՝ մինչև դրանք վերսկսելու մասին հատուկ հայտարարությունը։
Օգոստոսի 4-ի դրությամբ դեպի Երևան կանոնավոր թռիչքներ է իրականացնում միայն բելառուսական Belavia ընկերությունը։
SkyUp ընկերության վերը նշված չարտերային թռիչքներն իրականացվելու են Բորիսպիլ օդանավակայանի D տերմինալից»,-ասվում է ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։
✈️ ԿԻԵՎ-ԵՐԵՎԱՆ ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ‼️ ‼️ԿԱՐԵՎՈՐ Սիրելի հայրենակիցներ, Ի լրումն օգոստոսի 8-ի չարտերային թռիչքի,...
Posted by Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні on Tuesday, August 4, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան