Շիրակ Բունիաթյան. Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին
Բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը տեղեկացնում է՝ այսօր ընտանիքի հետ էլ մեկնելու է Ամուլսար՝ ընդդեմ հանքի շահագործման ակցիային մասնակցելու համար։
«Բարի լույս, ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության նվիրյալ հայրենակիցներ։
Մե՛նք հաղթել ենք, քանի որ այլևս պարտվելու տեղ ուղղակի չկա։
Մենք ուժեղ ենք, քանի որ մենք ուղղակի ամբոխ չենք, մենք ուժեղ ենք, քանի որ ամեն մեկս գիտի թե որն է իր պայքարի նպատակը։
Մենք ուժեղ ենք, քանի որ մենք ժողովուրդն ենք և մենք ուժեղ ենք, քանի որ մեր պայքարում ազնիվ ենք շիտակ և պարզ։
Կոչս և խնդրանքս է, սրանից հետո զարգացող ցանկացած իրավիճակում չտրվել սադրանքների, թուլ չտալ բռնություն և չգնալ ոստիկանության հետ բախումների։
Մենք ոստիկանների հետ խնդիրներ չունենք, մենք Լիդիանի հետ էլ խնդիրներ չունենք։
Մեր հարցը, մեր կողմից ընտրված կառավարության հետ է։ Մեր պահանջը ուղղված է իրենց։
Մեր հարցը կուսակցական նպատակներ պիտի չհետապնդի, մեր հարցը ոչ թե ընդդեմի է, այլ հանունի, այո՛ հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, հանուն մեր հող ու ջրի, հանուն մեր սերունդների ։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին խելամիտ հայ ժողովրդի կողմից և այդ որոշումը անբեկանելի է»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
- Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
- Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
- Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
- Ռոմանոս Պետրոսյանն Ամուլսարի խնդրին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին